Հասարակություն Քաղաքական

Բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր չէ, առկայությունն է պարտադիր

Iravaban.net — Պարետի 74-րդ որոշման մեջ նշվում է, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է, իսկ փակ տարածքներում կրումն է պարտադիր։

Այսինքն` քաղաքացին իր մոտ մշտապես պետք է դիմակ ունենա, սակայն բաց տարածքում այն կրելը պարտադիր չի լինելու:  Եվ քանի որ քաղաքացին բաց տարածքից կարող է մտնել փակ տարածք` վերջինս իր մոտ մշտապես պետք է ունենա դիմակ:

Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց պաշտպանիչ դիմակների:

Քաղաքացիների հետ շփում ունեցող աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով:

Դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ:

Աշխատատեղերը պետք  է կահավորվեն փակվող աղբամաններով՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:

Առողջապահության նախարարի ապրիլի 27-ի հրամանով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված` բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի և դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցը»։

Հրամանում նշվում է, որ դիմակները կրկնակի կարող են օգտագործվել միայն նույն անձի կողմից: Ելնելով դիմակի անվտանգության պահպանման նկատառումից՝ խորհուրդ է տրվում առավելագույնը 5 անգամ կրկնակի օգտագործում: Ձեռնոցների և մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:

​​Համացանցում տարածվում է Անի Խաչատրյանի ծիծաղն ու ձեռքով ժեստը՝ ավագանու վերջին նիստում

enzuza

2019-ին Հայաստանում գրանցվել է բնակչության ամենացածր թիվը․ Hetq.am

enzuza

Արագածոտնի մարզում քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են

enzuza