Հասարակություն Օրենքներ

Առաջարկվում է արգելել հանրային վայրերում արևածաղկի սերմեր չրթելը

Shantnews.am — Այսօր Հանրային խորհրդի հեռավար քննարկման ժամանակ խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, ներկայացնելով սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները, խոսեց նաև սնունդ ընդունելու վերաբերյալ առաջարկություններից մեկի մասին:

Հաճախ մարդիկ սնունդն ընդունում են ժամերով, որպես կանոն, արևածաղիկ չրթելը, ի դեպ, երեկ ես պարզեցի, որ չրթելը աճառյանական բառ է, որքան էլ զարմանալի էր: Առաջարկվում է արգելել հանրային վայրերում արևածաղիկ կամ սերմացու չրթելը, և դա կնվազեցնի ոչ միայն առանց էական պատճառի դիմակ չկրելու դեպքերը, այլև մատներով բերանին վարակի տարածման դեպքերը։

Դանիել Իոաննիսյան

Նա ներկայացրել է նաև սննդի ախտահանման վերաբերյալ կանոններն ու նշել, որ բազմաթիվ քաղաքացիներ այն գնելուց հետո ախտահանում են, բայց հացը, օրինակ, հնարավոր չէ ախտահանել, հետևաբար առաջարկվել է սահմանել, որ հացն ու հացաբուլկեղենը արտադրելիս պետք է փաթեթավորվեն վերջնական վաճառքի համար նախատեսված փաթեթներում:

Գավառում հնչած կրակոցների գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

enzuza

Դպրոցներում փոխադրական, նաև ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան

enzuza

Փաշինյան․ Նորաշենը փակվել է, քանի որ մեկուսացվածներից մեկը հոգեհանգստի է մասնակցել

enzuza