Հայաստան Սպորտ

«Ինձ համար հոգեբանորեն մի քիչ դժվար էր տրամադրվելը, բայց տրամադրվեցի ու 10։0 հաշվով հաղթեցի»․ Արսեն Հարությունյան

Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2020թ․ բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի վարքագիծն էր, երբ նա գոտեմարտի ընթացքում վնասվածք ստացած իր մրցակցին փորձում էր ամեն կերպ օգնություն ցուցաբերել։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դա ընդունված բան է ըմբշամարտում, Արսեն Հարությունյանը պատասխանեց․

«Այո, ընդունված է, կապ չունի, որ մրցակիցդ է, մենք սպորտից դուրս ընկերություն էլ ենք անում, որ մրցակիցդ է՝ չի նշանակում, որ թշնամիդ է, պետք է մի քիչ նրա հանդեպ ավելի բարի լինես։ Հա, ճիշտ ա, երբ սուլիչը տալիս են՝ պետք է ամեն ինչ անես, որ իրան հաղթես, բայց երբ սուլիչը տվեցին ու «ստոպ է», ուրեմն դու պետք ա մի քիչ բարի լինես մրցակցիդ հանդեպ»։

Ռևանշի տրամադրվելը շատ դժվար էր, որովհետև ես Եվրոպայի աշխարհի մրցաշարերի ժամանակ նրան եմ միշտ պարտվել, ու ինձ համար հոգեբանորեն մի քիչ դժվար էր տրամադրվելը, բայց տրամադրվեցի ու 10։0 հաղթեցի։
Արսեն Հարությունյան

Արսենը պատմում է, որ նախապատրաստական փուլում բացի ուսումնամարզական հավաքը աշխատել է նաև հոգեբաների հետ։ Պատմում է, որ չէր կարողանում հոգեբանորեն տրամադրվել, սակայն իր ընկերների, հոգեբանների և մարզիչների օգնությամբ կարողացավ հաղթահարել այդ փորձությունը։

«Եվրոպայի առաջնությունից առաջ ես հոգեբանների հետ էլ էի զրուցում, ասում էի, որ հույն ըմբիշի հետ ես չեմ կարողանում գոտեմարտել։ Նրանք ինձ տրամադրեցին, որ ես դուրս եմ գալու գորգ՝ հաղթեմ։ Ես մոռացել էի՝ քանի անգամ եմ պարտվել։ Օգուտը ես զգում եմ, որ կարողացա հաղթել, ուրեմն օգնել են։

Ամբողջական տեսանյութը՝

«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին | news.am

enzuza

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհիներից մեկն է, Ռոմելան․․․

enzuza

Հայաստանում 1 օրում 48 մարդ է ապաքինվել, վարակակիրների թիվն ավելացել է 82-ով

enzuza