Քաղաքական Քրեական

Քաղաքական ճնշում է, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ․ Գագիկ Ծառուկյան

Factor.am — «Այս պահը սարքած է, քաղաքական է։ Ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ անեն, վախեցնեն։ Բայց ես ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,- այս մասին իր առանձնատան դիմաց դուրս գալով հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն առավոտից այնտեղ խուզարկություն էր կատարում։

«Իմացեք՝ ինչ ուզում են անեն, սարքեն, պատրաստ եմ ամեն ինչի։ 2015 թվականից ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել։ Այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել։ Ամենակարևորը, ով ինչ խոսք է տվել, ինչ պարտավորություն վերցրել է, պետք է կատարի։ 2 տարի ոչ մի բան, բոլորը ձախողված է։

Այսօր մարդիկ իրենց համապատասխան տեղերում չեն, անփորձ են, և այսօր ամեն ինչ ձախողված է։ Այսօր ամեն օրը վնաս է ժողովրդին, պետությանը։ Ցանկացած հարցի պատասխանն ունեմ, հիմա գնում եմ հարցաքննության»,- ասաց Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը. Նիկոլ Փաշինյան

enzuza

Փաշինյանն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող, դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկան

enzuza

2020-ից սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցվեն

enzuza