Հոնկոնգյան և ամերիկյան դերասան Ջեքի Չանը խոստացել է 1 միլիոն յուան (մոտ 142 հազար ԱՄՆ դոլար) տալ այն մարդուն, ով կհայտնաբերի կորոնավիրուսի բուժումը։ Այս մասին դերասանը գրել է Weibo սոցցանցի իր էջում։ Նրա կարծիքով՝ նման պարգևատրումը կարագացնի դեղամիջոցի հայտնաբերումը: Դերասանը սոցցանցի իր էջում գրել է, որ «պատրաստ է ամեն ինչի» կորոնավիրուսի դեմ պայքարում։

Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք․ սա մեծ գումար չէ, բայց ես չեմ ուզում տեսնել դատարկ փողոցներ, որոնք պետք է մարդաշատ լինեին: Ես ուզում եմ տեսնել մարդկանց, ովքեր պետք է վայելեն կյանքը։ Ես ուզում եմ, որ Չինաստանի ժողովուրդը վստահորեն շարժվի առաջ։