Ինչպիսին են կոլեգաները Գերմանիայում, ինչպես է կարգավորվում արձակուրդի հարցը, ստանում ես արդյոք գումար՝ հիվանդ օրերի համար, ինչ անել աշխատանքային պատահարի դեպքում և այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Վլոգեր Լիլիթ Լալայանը իր YouTube-ի ալիքում կիսվում է սեփական փորձով և խորհուրդներ տալիս:

«Գերմանիայում, երբ հիվանդանում եք, զանգահարում եք աշխատավայր, տեղեկացնում եք, որ հիվանդ եք, կամ լավ չեք զգում ձեզ, ընդ որում՝ դուք պարտավոր չեք ասել, թե ինչ հիվանդություն ունեք, կարող եք ասել՝ ես հիվանդ եմ, ես ինձ ուզում եմ գրանցել որպես հիվանդ։ Որից հետո դուք կարոք եք այդ օրը կամ հաջորդ օրը գնալ բժշկի, ըստ այդմ էլ բժիշկը նշանակում է համապատասխան բուժում և նշում է, թե քանի օր կարող եք չգնալ աշխատանքի»,- ասում է Լիլիթը։
Ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութերում։