Մսի շուկայում իրականացվող շրջայցի ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսի վաճառքը, հայտնում է Shantnews.am-ը: ՍԱՊԾ-ից հայտնում են, որ միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:

Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղենը պիտանի չէ սննդում օգտագործելու համար: Այն ոչնչացվել է:
Հետևեք մեզ մեր Telegram ալիքում: