Shantnews.am — 63 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Դևիդ Փոլը: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:

Մահվան պատճառը առայժմ հայտնի չէ, բայց համաձայն աղբյուրի՝ Փոլը մահացել է քնած ժամանակ: Դերասանի մահը հաստատել է նրա երկվորյակ եղբայրը՝ Փիթերը:
Դևիդ Փոլը նկարահանվել է «Դայակները», «Ի ծնե մարդասպանները», «Բարբարոսները», «Վաշինգտոնյան տաքսի» և այլ ֆիլմերում:
Դերասանը ծնվել է 1957 թվականի մարտի 8-ին: Կյանքի վերջին տարիներին զբաղվել է լուսանկարչությամբ: Դերասանական գործունեությունից բացի, գրել է երգեր և բանաստեղծություններ, կիթառ նվագել: