Հայաստան Մշակույթ և արվեստ

Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Մահացել է Հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը:

«Իմ և բոլորիս սիրելի պապիկը մահացավ»,- գրել է Սեկոյանը։


Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։

Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-59 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։

1959-61 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում,2007 թվականից՝ Կիևեի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։

Իմ ու բոլորիս սիրելի պապիկը մահացավ

Опубліковано Hayk Sekoyan Середа, 19 лютого 2020 р.

Տաթևիկ Ռևազյանը մայր է դարձել. նա հրապարակել է փոքրիկի լուսանկարը

enzuza

Նարինե Ոսկանյանի վիրահատությունը հաջող է անցել

enzuza

Կորոնավիրուսի վարակման 34 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 770-ի

enzuza