Պատահարներ Քաղաքական

Խոշոր ավտովթար Գագիկ Ծառուկյանի տան դիմաց. բախվել են Ծառուկյանին պատկանող Maybach-ն ու «06»-ը. կա վիրավոր

Shamshyan.com — Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։

Բախվել են Maybach Տ 500 մակնիշի 08 NԼ 008 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «06»-ի վարորդը դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Ժամանել են ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասոել են, որ Maybach-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, սակայն վերջինս ավտոմեքենայում չի եղել։

Պարետի նոր որոշմամբ թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել․ վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը

enzuza

«Ցավոք, այսօր մեր երիտասարդների շրջանում քրեական պսևդոմշակույթը մեծ տեղ ունի». Նիկոլ Փաշինյան

enzuza

Չեռնոբիլում ապրիլի 4-ից հրդեհ է, այն մոտենում է ատոմակայանին

enzuza