Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Պատահարներ Ռուսաստան

Ռուսաստանում տղամարդը սպանել է 5 մարդու՝ բակում աղմկելու համար

Factor.am — Ռուսաստանի Դաշնության Ռյազանի շրջանում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է 5 մարդու սպանելու համար։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Մահացածները․ աջ կողմում 31-ամյա Մաքսիմ Ուխովն է, մեջտեղում՝ 24-ամյա Եվգենի Տաբունովը

Ըստ քննիչների՝ նախորդ գիշեր Կասիմովսկի շրջանի 32-ամյա բնակիչը իր բնակարանի պատշգամբից նկատողություն է արել մի խումբ անձանց, որոնք բարձրաձայն խոսել են փողոցում ՝ իր բնակարանի պատուհանի տակ:

Վեճ է սկսվել, որից հետո տղամարդը վերցրել է որսորդական հրացանը, դուրս եկել և գնդակահարել չորս երիտասարդ տղամարդկանց և մի աղջկա: Վերջիններս տեղում մահացել են։ Երկու ժամ անց կասկածյալը ձերբակալվել է հանցագործության վայրի հարևանությամբ: Սպանության զենքը հայտնաբերվել է նրա բնակարանում: Հարուցվել է քրեական գործ՝ «Երկու կամ ավելի անձանց սպանություն» հոդվածով։

Լուսանկարում սպանություն կատարած տղամարդն է։ Ըստ Mash-ի՝ 32-ամյա Անտոն Ֆ.-ն աշխատել է նյարդահոգեբուժական կլինիկայում

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica