Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հասարակություն Քաղաքական

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է

Factor.am — ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ՝ ապրիլի 12-ին կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է։

Այս մասին հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեկ՝ ապրիլի 12-ին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Տեւական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատթարացումն ու բացասական դինամիկան

Ըստ ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Ն. Ավետյանի մասնագիտական կարծիքի՝ Հայաստանում արդեն իսկ կատարվել են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ եւ բավարար բուժումներ Հայաստանում գտնվող լավագույն բուժհաստատություններում, սակայն հիվանդի վիճակն ավելի է վատթարացել, որը տեղի է ունեցել ոչ թե բժիշկների անգործության կամ անհետեւողականության պատճառով, այլ նրանով, որ Հայաստանում բացակայում են տվյալ համալիր հիվանդություններով պայմանավորված անհրաժեշտ դեղամիջոցներն ու սարքավորումները: Նման պայմաններում հեղինակավոր բժիշկը գտել է, որ հիվանդը կմահանա:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica