Առողջապահություն Հասարակություն Քաղաքական Քրեական

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծանր է․ փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծանր է: Այդ մասին, ըստ Aysor.am-ի, ասել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

© Sputnik / Asatur Yesayants.

«Վիճակը ծանր է, բազմիցս էր պաշտպանական խումբը բարձրաձայնել, որ Հայաստանի պայմաններում հնարավոր չէ անձի բուժումն ինտենսիվ իրականացնել, սակայն անտեսվում էր։ Ավելին, բազմիցս դիմել ենք խափանման միջոց կալանքը փոխելու, քանի որ արգելք էր հանդիսանում առողջության հետ կապված, նորից անհիմն մերժել են», – ասաց Լևոն Բաղդասարյանը։

Նա նշեց, որ պաշտպանական կողմը 2 օրից հայտարարությամբ է հանդես գալու։ Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։ «Փորձում են մարդուն հետ բերել, որ չմահանա», – ասաց փաստաբանը։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

Մահացել է Արսեն Թորոսյանի խորհրդական Գոհար Փանաջյանը

enzuza

Ծխելու դեպքում կորոնավիրուսից մահվան հավանականությունը մեծանում է 14 անգամ․ Medical Xpress

enzuza

28-ամյա բնիկ ամերիկացի Քիմը Արիզոնայից Հրազդան է եկել` անգլերեն դասավանդելու

enzuza