Առողջապահություն Հայաստան Քաղաքական

Երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է․ Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորոնավիրուսի դեպքով պայմանավորված Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվում է․

Սիրելի հայրենակիցներ,

1․ Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։

2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։

3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։

4. Պարզվել է, որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես եւ ասել էի, ժամը 12.00-ին ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին։

Սիրելի հայրենակիցներ, 1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։2. Կորոնավիրուսով վարակված…

Опубліковано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Субота, 29 лютого 2020 р.

Գյումրիում, Վանաձորում, Սևանում և մի քանի այլ բնակավայրերում ձյուն է տեղում

enzuza

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 428 նոր դեպք. կա 13 մահ

enzuza

Սահմանփակումների մեղմացման առաջին օրը. մայիսի 4 (ֆոտոշարք)

enzuza