Բանակ Հասարակություն

«Մեր զինվորը մեր պաշտպանության կարիքն ունի»․ Մարինա Պողոսյան

Այսօր «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը և այլ իրավապաշտպաններ բողոքի ակցիա էին իրականացնում Բաղրամյան 1 հասցեում և պահանջում, որպեսզի ուժային կառույցների ղեկավարները գան հրապարակ և ժողովրդին պատասխան տան։

Մարինա Պողոսյանն ասում է՝ մեր զինվորներն այսօր մեր պաշտպանության կարիքն ունեն։

Էսօր պարզվում ա, որ ոչ թե զինվորը պետք ա մեզ պաշտպանի, այլ մենք պետք ա մեր զինվորին, մեր բալեքին պաշտպանենք։ Սա խոսում ա նրա մասին, որ պետությունը երաշխաավոր չի կանգնում իր սահմանները պատշտպանող զինվորի անվտանգությանը։ Մենք ունենք, կամ ունեցել ենք ԱԱԾ․ էսօր մեր ԱԱԾ-ն վերածվել ա ՍՊԸ-ի, սրա նրա տունը ժուչոկ դնող ՍՊԸ-ի, ինֆորմացիա հավաքող ՍՊԸ-ի։ Մենք էսօր չունենք իրավապահ համակարգ։ Ո՞ւմ բողոքենք։ ԱԱԾ չունենք, ոստիկանության մասին չենք խոսում ընդհանրապես։
Մարինա Պողոսյան

Խոսելով զոհերի մասին իրավապաշտպանը նշեց, որ Սիրիայում ավելի քիչ զոհ կա, քան մեր մոտ՝ խաղաղ պայմաններում։

«Սիրիայում 7 զոհ կա, մեր մոտ 44 օրվա մեջ 14 զոհ կա։ Ոչ մեկ չի ուզում իր երեխայի դիակը ստանալ։ Ես չեմ հասկանում՝ բանակում բացի տռուսիկ լվալու հոգեբանությունից ուրիշ բան գոյություն չունի՞։ Թող գան և մեզ պատասխան տան։ Թող չանեն նենց, որ մայրերը մի օր ոտքի կանգնեն ու իրանց ձագերին պաշտպան կանգնեն։ Թող էսօր առաջին դեմքերը հելնեն գնան առաջնագիծ․ նրանց մեծ մասը բանակը սկի հեռվից չի տեսել»,- ասում է Մարինա Պողոսյանը։

Բողոքի ակցիա Բաղրամյան 1-ում

Опубліковано Հակակոռուպցիոն բլոգ/Anticorruption Blog Субота, 15 лютого 2020 р.

«Ինչո՞ւ են բուկլետները կապույտ. գալուբոյների քարո՞զ ա». Լիա Ավետիսյան

enzuza

Հայաստանի անկախության օրվա առթիվ Ռիոյում Քրիստոսի արձանին լուսապատկերներով հայերեն այբուբենն է ցուցադրվել

enzuza

Շվեյցարիայում բացվում է ռեստորան, որտեղ հաճախորդները ամբողջովին մերկ կլինեն

enzuza