Երեխաներ Հայաստան Քրեական

Մայրը պնդում է՝ իր անչափահաս տղային հասուն տղամարդիկ սեռական բռնության են ենթարկել

Երևանաբնակ կինն անանուն մնալու պայմանով «Ազատությանը» պատմեց, որ տարեվերջին իր անչափահաս տղային բռնության են ենթարկել 3 հասուն տղամարդիկ՝ իրենց իսկ տանը, տատի ներկայությամբ։ Կինը շարունակեց պատմել, որ որդուն նաև ենթադրյալ բռնարարի ավտոմեքենայում են սեռական բռնության ենթարկել, անգամ ծառից են կախել՝ եղելությունը մորը պատմելու փորձի համար, բայց մի երեխա փրկել է։

Ըստ մոր՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն ունեն, ըստ որի, երեխայի հետանցքը կարմրած է ու լայնացած, ինչն էլ, մոր պնդմամբ, վկայում է պարբերական սեռական բռնության մասին: Ահասարսուռ այս պատմությամբ արդեն զբաղվում են իրավապահները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի, Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն է 2016-2017-ի գործով զբաղվել։ Ասում է՝ 4-5 հատոր գործի մասին է խոսքը, մի քանի տասնյակ մարդիկ են հարցաքննվել, քննչական բազմաթիվ գործողություններ են եղել, երեխայի մայրը հստակ անուններ է նշել, բայց գործը կարճվել է առանց մեղադրյալների։ Իրենք բողոքարկել են, որ գործը վերաբացվի։

Քրեական գործերում առկա է փորձագետի եզրակացություն, որով հաստատվում է այն հանգամանքը, որ երեխայի մոտ կա հետանցքի սեղմանի թուլություն, անբավարարություն առաջին աստիճանի, հետանցքի ձագարաձև ներհրվածություն, որոնք կարող են առաջանալ, ըստ փորձագետի եզրակացության, հետանցքից պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու հետևանքով։ Նման պայմաններում քրեական գործով չկան մեղադրյալներ, գործում նման փաստաթուղթ լինելու պարագայում քրեական գործը կարճվում է։ Այս գործը տարօրինակներից տարօրինակն է։
Անի Չատինյան, Փաստաբան

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=8RPZoMpz5Vk

էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա, բայց ոչ բոլորի համար

enzuza

Կորոնավիրուսի 52 դեպք է արձանագրվել․ Փաշինյան

enzuza

Երևանում և մարզերում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լույս չի լինի․ հասցեների ցանկ

enzuza