Առողջապահություն Երեխաներ Հայաստան Հասարակություն

«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին | news.am

News.am — Երեւանի բնակիչ, այժմ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում բնակվող 31-ամյա Ծովինար Պողոսյանի 2 ջերմող երեխաներին Մեղրու բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկը հրաժարվել է զննել` հորդորելով հաջորդ օրը երեխաներին բուժզննման տանել:

3 երեխաների 31-ամյա  մայրը պատմեց, որ իր 2 երեխաներն արդեն մի քանի օր է, ինչ ջերմում են: Այսօր երեխաներից մեկի վիճակը ավելի է վատացել եւ տարել է Մեղրիի բուժկենտրոն:

«Այսօր երեխաս վատացավ, շրթունքները կապտած, աչքերի տակը կապտած, մի կերպ ամուսնուս հետ 17:35-ին հասցրել ենք հիվանդանոց: Հիվանդանոցում  ոչ մեկը չկար, անտերություն էր, որ դուռը ծեծում ես` փակ է, նույնիսկ ընդունարանում մարդ չկար, արդեն զայրացած ծեծում եմ դուռը, մի կին է դուրս գալիս ու ինչ-որ բան ուտելով ասում է` «ինչի եք հիմա եկել, մենք արդեն չենք աշխատում»:

Բացատրում եմ, որ երեխան լավ չի, երկու օր է` ջերմիջեցնող եմ տալիս, չի իջնում ջերմությունը, հերթապահ բժշկին գոնե կանչեք, թող նայի: Զանգում է հերթապահ բժշկին, պատասխանում է՝ բա ես հիվանդի մոտ եմ, մենք ասում ենք` ոչինչ, մենք կսպասենք, ասում է` չէ, մի սպասեք, հերթապահ բժիշկն ասում է` գնացեք տուն, երեխուն ջերմիջեցնող տվեք, վաղը կբերեք»,- պատմեց զայրացած մայրը` նշելով, որ այդպես էլ բժիշկը չիջավ ներքեւ եւ երեխային չզննեց:

Ծովինար Պողոսյանը ասաց, որ ջերմող երեխաների հետ նորից հետ են վերադարձել տուն, տարբեր ջերմիջեցնողներ է գնել դեղատնից եւ այժմ «ինքնաբուժությամբ» է զբաղվում:

«Հիմա գնացել եմ անկապ դեղեր եմ վերցրել, բերել երեխային խմացնում եմ, էլ անտիբիոտիկ, էլ չգիտեմ ինչ, ոչ խմում են, ոչ բան, ու լաց են լինում: Հիմա չգիտեմ` ինչպես երեխաներին վերցնեմ, տանեմ ուրիշ հիվանդանոց, կամ բերեմ Երեւան: Առողջապահության նախարարության թեժ գիծ էլ զանգեցի, ասեցին՝ կճշտեն, ինչ է կատարվել եւ հետ կզանգեն, մինչեւ հիմա դեռ զանգում են»,-ասաց նա:

Ծովինարը նշեց, որ իրենց տնից սահմանային անցակետը մոտ 1.5 կիլոմետր հեռավորության վրա է, ինքն էլ վախենում է Իրանում արդեն տարածված կորոնավիրուսից:

Նա նշեց, որ ինքն էլ փետրվարի 20-ին Իրանում է եղել, սահմանային անցակետում էլ միայն ջերմությունն են չափել, այն էլ ոչ բոլոր գնացող-եկողներին էին ստուգում:

Տեղահանված յուրաքանչյուր ԼՂ բնակչի կտրամադրվի 300,000 դրամ. ընդհանուր գումարը կկազմի 10 մլրդ դրամ

enzuza

Լուկաշենկո. «Մայիսի 9-ի շքերթը կայանալու է»

enzuza

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 նոր դեպք․ նոր վարակակիրների թիվը 706 է

enzuza