Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Բանակ Հասարակություն Քաղաքական

«Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեղավորները խստագույնս պատժվելու են»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զինվորների մահվան մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվելու են։ Նրա խոսքով՝ նման ցավալի պատահարների բացառումն առաջնային կարևորություն ունի։

«Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Նման ցավալի պատահարների ԲԱՑԱՌՈՒՄՆ առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական խնդիր, թե այլ բան:

Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեր տղերքի արյան ամեն կաթիլն անգին է: Իսկ մեղավորները խստագույնս պատժվելու են: Խորին ցավակցությունս եմ հայտնում պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին: Աստված պահապան Հայոց բանակին և մեր տղաներին։»

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica