Աշխարհում Առողջապահություն Գերմանիա Եվրոպական միություն Հասարակություն Քաղաքական

«ԵՄ-ում ստեղծված COVID-19-ի պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհին». Մերկել

Armenpress.am — Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի կլինի ամբողջ աշխարհում: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն ու ԵՄ մյուս ղեկավարները կոչ էին արել 7,5 մլրդ եվրոյի չափ գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր-երկրների համաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19 ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 402 հազար 160-ը: Մահացածների թիվն անցել է 239 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 083 հազար 943 մարդ:

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 50 մարդ, 102 նոր դեպք է հաստատվել

enzuza

Արմեն Սարգսյանն իր 1 ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվին

enzuza

Թուրքիայում ինքնամեկուսացումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը. առողջապահության նախարար

enzuza