Հայաստան Քաղաքական

«Մի քանի րոպեում այդքան ինքնագոլ Հայաստանի և Արցախի դարպասներին». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նայեցի՞ք Փաշինյան-Ալիեւ բանավեճը: Մի քանի րոպեում այդքան ինքնագոլ Հայաստանի եւ Արցախի դարպասներին: Պետք է ասվեր, բայց չասվեց՝

  • մենք դեմ ենք կարգավորման փուլային տարբերակին
  • Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
  • եթե 2 թուրքական պետություն կարող է լինել, ապա 2 հայկական պետություն պետք է լինի․ սրան այլընտրանք չկա
  • Coca Cola-ն 32 տարի հին է Ադրբեջան պետությունից
  • եւ վերջապես, հայերեն խոսելն ամոթ չէ, ավելի լավ է լավ մայրենին, քան վատ անգլերենը,
  • մի բան էլ. Տիգրան Մեծից խոսելուց առաջ, հիշիր, որ եղել է Բոսպորի թագավորություն, հռոմեական կայսրություն: Պատմությունից կլինի՞ դու չխոսես, այ ախպեր:

Հ.Գ. Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց:


Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

enzuza

Փաշինյան․ «Մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի»

enzuza

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ աղբանոց նետե՞մ, թե ոչ»․ վարչապետ

enzuza