Panarmenian.net — PayPal-ի հետ բանակցություններն ընթացիկ փուլում են, նույն փուլում են նաև այլ վճարահաշվարկային համակարգերի հետ բանակցությունները, հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ ջանքեր են տանում նաև սփյուռքի ու PayPal-ում աշխատող հայրենակիցները։
Արշակյանը հայտնել է, որ ՀՀ-ում ևս աշխատանքային խումբ կա և նախարարությունում արտաքին կապերի վարչությունն է զբաղվում այդ հարցով, ակտիվ բանակցություններին ներգրավված է նաև Կենտրոնական բանկը։
Նախարարը նշել է, որ դրական պրոգրեսի դեպքում անպայման տեղյակ կպահեն։
2019-ի դեկտեմբերին Արշակյանը հայտնել էր, որ նախարարությունը YouTube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցություններ է վարում՝ մի շարք ծառայությունների հայաֆիկացման համար։