Քաղաքական Քրեական

Գտնվել է Միշիկի հին համակարգիչը, վերականգնվել է մոտ 9 հազար ֆայլ. Հրաչյա Հակոբյան

Հայկական Ժամանակ — ՀՀ ԱԺ պտգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Միքայել Մինասյանի հետ կապված ՊԵԿ վերջին բացահայտումներին եւ նշել , որ խուզարկության ժամանակ գտնվել է Մինասյանի հին համակարգիչը: Նշվում է, որ վերկանգնվել է մոտ 9 հազար ֆայլ:

Պատգամավորի գրառումն ամբողջությամբ ստորեւ.

«ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։

Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։

Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։

Կարեւորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»։ 

ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին…

Опубліковано Hrachya Hakobyan Понеділок, 8 червня 2020 р.

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Միքայել Մինասյանի մեղադրանքում նոր դրվագ է բացահայտվել:

«Այո» լոգոյի 3 մլն դրամ մրցանակը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի խմբագրի և գծանկարիչների միջև

enzuza

Ես մարդ գիտեմ, որ վարակվել եւ բուժվել է, բայց չի հավատում վիրուսին. Փաշինյան

enzuza

2020-ից սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցվեն

enzuza