Առողջապահություն Հայաստան Պատահարներ Սնունդ

Բորբոսնած պատեր, ժանգոտած սարքավորումներ․ «Բանդիվան Կաթի» գործունեությունը կասեցվել է (լուսանկարներ)

Factor.am — ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչները ստուգում են իրականացրել «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ). տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով, մսամթերքի արտադրամաում տեխնոլոգիական գործընթացը չի կազմակերպվում այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չկան լվացարաններ և սանհանգույց:

Երկու արտադրամասերում էլ բացակայում են անձնակազմի համար նախատեսված հանդերձարանները:

«Բանդիվան Կաթ» ՍՊԸ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

«Կորոնավիրուսի 115 դեպք ունենք, 1-ը արձանագրվել է բուժքրոջ մոտ»․ նախարար

enzuza

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 72-ամյա քաղաքացին

enzuza

8 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում. «Վեոլիա Ջուր» (ցանկ)

enzuza