Հայաստան Հասարակություն

Մոտ 140 վարորդ անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդական իրավունքից

138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 1 տարով զրկվել են վարորդական իրավունքից: Տվյալները ներկայացված են «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» խմբի ֆեյսբուքյան էջում, հայտնում է Panarmenian.net-ը։

Հրապարակված տվյալները 2020-ի հունվարի 1-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածին են վերաբերում: Հայտնաբերված վարորդները զրկվել են վարորդական իրավունքից՝ համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսդրության 126-րդ հոդվածի 2-րդ կետի (Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը, պատիժը` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:)

Օրինախախտ վարորդների արյան 1 լ մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գր-ը, կամ 1 լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։

Երևանում և մի քանի մարզերում ժամեր շարունակ լույս չի լինի

enzuza

Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը՝ 6 ամիս ժամկետով

enzuza

Մահացել է Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) մայրը

enzuza