«Երեխուս սպանեցին, 1 ժամում սաղ կաբինետը մաքրեցին, ասեցին՝ ինքնասպան ա եղել»,- այս մասին այսօր, Կառավարության շենքի դիմաց, բողոքի ցույցի ժամանակ, ասաց որդեկորույս ծնողներից մեկը։
«Գեներալներից բռնցրած, Աղվան Հովսեփյանից, Ռազմականի պետերից վերջացրած պիտի բոլորը դատվեն, բոլորը պիտի պատասպան տան։ Զինվորներին սպանում են, ասում են՝ մատնահետք չկա։ Սաղի ձեռագիրը նույնն ա։ Քննչական կոմիտեն Ռազմականի հետ հանցագորխություններ ա անում, կնքահայը եղել ա Աղվան Հովսեփյանը, բոլորը թաքցրել ա Աղվան Հովսեփյանը։ Նախկին ոստիկանապետ Վովայի մաստն էլ ա խառը իմ երեխու սպանության համար»։