Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Քաղաքական Քրեական

Վաղը «Իմ քայլը» նիստ կանի, Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կքննվի երեքշաբթի

Factor.am-ի հավաստի տեղեկություններով՝ վաղը օրվա երկրորդ կեսին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրելու։

Նիստին կքննարկվեն իշխող ուժի հետագա անելիքները, քանի որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և ապա՝ կալանքի հարցն է քննարկվելու, ինչը կարող է փոթորկել ներքաղաքական կյանքը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գլխավոր դատախազը վաղը կներկայացնի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը, որը կքննվի ԱԺ հերթական նիստի ժամանակ՝ երեքշաբթի օրը։ Նշենք, որ Սահմանադրության պահանջն է, որպեսզի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվի ԱԺ հերթական նիստի ժամանակ։

Անձեռնմխելիությունից զրկելու կարգը հետևյալն է․ «Մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել, այնուհետև տեղի է ունենում, մտքերի փոխանակություն, որին հաջորդում է այն, որ միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:

Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ: Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում և հրապարակում է անհապաղ»: Լիլիթ Շաբոյան

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica