Լեռնային Ղարաբաղ Հայաստան Քաղաքական Ֆրանսիա

Լեռնային Ղարաբաղը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ. Մարին Լը Պեն

Հայկական Ժամանակ — Լեռնային Ղարաբաղը պետք է վերամիացվի Հայաստանին: Nouvelles d’Armenie ամսագրին այսօր տված հարցազրույցում նման սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահի մեկ այլ առաջատար թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ներկայացնելով Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը: Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենանախընտրելի տարբերակը Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելը կլիներ:

«Խորհրդային Միության փլուզումից հետո դրա մեջ մտնող հանրապետությունների վարչական սահմանները ինքնաբերաբար դարձան միջազգային: Սակայն անկախությունից ավելի նախընտրելի տարբերակ կլիներ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը գային այնպիսի մի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի հետ:

Ֆրանսիան պետք է վերականգնի Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանի իր առաջատար դերը»,- ասել է Մարին Լե Պենը, որը խոստանում է ընտրվելու դեպքում Ֆրանսիայից վտարել բոլոր ծայրահեղական մահմեդականներին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Մարին Լե Պենը անհրաժեշտ է համարել, որ այն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից եւ որ Թուրքիան վերջապես սկսի լուրջ վերաբերել «իր պատմության այդ սարսափելի էջին»:

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել․ ովքեր են տուժել․ «Ժողովուրդ»

enzuza

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

enzuza

Դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր. Փաշինյան

enzuza