Այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 13:30-ի սահմաններում, բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Ոստիկանության լրատվության բաժինը տեղեկություն է տարածել՝ նշելով․
«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»: