Երեխաներ Իրավունք Քաղաքական Օրենքներ

ԱԺ-ն վավերացրեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության կոնվենցիան

Armenpress.am — Խորհրդարանը վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: 

Աայն վավերացնելու նախագիծը քվեարկությամբ ստացավ 79 «կողմ», 12 «դեմ» ձայներ: 

Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2010 թվականին:  Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է՝  ուղղված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելուն, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցնելուն, իրազեկմանն ու համագործակցությանը:  Կոնվենցիային անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն:

ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նիստում կոնվենցիան ներկայացնելիս խոսել էր նաև վերջին 3 տարվա ազգային վիճակագրության մասին: 2017-ին Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 գործ, որոնցից 101-ը եղել են սեռական բնույթի: 2018-ին քննված գործերի քանակը եղել է 317, որոնցից 76-ն են եղել սեռական բնույթի: Իսկ 2019-ի միայն առաջին կիսամյակի տվյալներով 209 քրեական գործ է եղել, որից միայն 51-ն են եղել սեռական բնույթի գործեր:

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը քվեարկությունից առաջ նշեց, որ կոնվենցիայում կան դրույթներ, որոնք հույս են տալիս, որ Հայաստանում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի իրականացնել, սակայն իր կարծիքով՝ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը: Նա նաև տեղեկացրեց, որ Դեմիրճյան փողոցից ԱԺ մուտքի առջև քաղաքացիական ակցիա էր: Պետրոսյանի խոսքով՝ ինքը Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից ևս ստացել է ահազանգեր, նրանք ևս դեմ են արտահայտվում:

Նախագծի քննարկմանը Պետրոսյանը ընթերցել էր նախագծից մի դրույթ. «Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է օրենդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ»: Պատգամավորը նկատել էր, որ  տարրական կրություն են համարվում 1-4-րդ դասարանները, և հարց բարձրացրել՝ այդ տարիքի երեխաներին ուրիշ սովորեցնելու բան չունե՞ն: Նա առաջարկել էր Քրեական օրենսգրքում խստացումներով հարցը լուծել:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց հանձնաժողովի նիստի քվեարկությունը, որին բոլոր խմբակցությունները կողմ են քվեարկել: Դիմելով Պետրոսյանին՝ նա ասաց. «Ցավում եմ, եթե առանձին մարդիկ կարողանում են առավոտյան Ձեր դիրքորոշման վրա ազդել: Սակայն այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այն մանկապղծության դեմ համաձայնագիր է, որը կանխելու է Հայաստանում մանկապղծությունը»:

ԲՀԿից Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ եթե հնարավորություն ունենային, կարող էին այդ հարցով լսումներ իրականացնել, հետո նոր քվեարկության դնել:

Աննա Գրիգորյան

«Այս և նախկին իշխանությունները նույն կոյուղաջուրն են». Պավլիկ Մանուկյան

enzuza

Հայաստանյան որոշ քաղաքական գործիչների թուլամորթությունն ու մելամաղձությունը անվտանգության սպառնալիք են. Դավիթ Տոնոյան

enzuza

«Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»․ Նիկոլ Փաշինյան

enzuza