Հայաստան Հասարակություն Քաղաքական

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին. նախագահը ստորագրել է հրամանագիրը | tert.am

Tert.am — Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ստորագրել է հրամանագիր` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից

enzuza

Հայ կանայք դեմ են գնում ավանդույթին՝ անցնելով միայնակ կյանքի

enzuza

Դատարանը Մարինա Պողոսյանին վարկաբեկած անձին պարտավորեցրել է վճարել 500 հազար դրամ և ներողություն խնդրել

enzuza