Հասարակություն Քաղաքական

Նիկոլը պատկերացում չունի արժանապատվության մասին. միայն փորները կուշտ լինի. Շանթ Հարությունյան

Zham.am — 1988թ․ շարժման տարիները վերարժևորեցին շատ բան. մարդկային արժեքները և մեր գաղափարային ընկերների մեջ կային տեսակով այնպիսիք, այդ թվում նաև Ռուբեն Հայրապետյանը, որ իր արժեհամակարգով դերակատարում ունեցավ Արցախի կայացման հարցում։

Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով ամիսներ առաջ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու օրը նրա աջակիցների կողքին լինելու հարցին։

Շանթ Հարությունյանի խոսքով՝ երբ ինքը բանտարկված էր, Ռուբեն Հայրապետյանն այն քիչ մարդկանցից էր ում նա կարող էր դիմել, որպեսզի իր որդու կողքին լինի․ «Ես կարծում եմ՝ Հայաստանում քիչ կան Ռուբեն Հայրապետյանի տեսակի մարդիկ։ Ինքն էն մարդկանցից էր, որ ասում էր՝ Սերժ Սարգսյանին դիմելու եմ, ասեմ՝ Շանթին ինչ անում եք, արեք, բայց երեխուն՝ Շահենին չկպչեք»։

Ըստ Շանթ Հարությունյանի՝ այսօր հասարակությունը չունի ընտանիքներին, երեխաներին պաշտպանելու «իմունիտետ», որի արդյունքում կպչում են ընտանիքներին։

Շանթ Հարությունյանը հերքում է այն տեսակետը, թե իր և Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները ֆինանսի վրա են ձևավորված։

Խոսելով արժեհամակարգերից՝ Շանթ Հարությունյանն ասել է․ «Ասում են՝ հեղափոխությունն արժեքներ է բերել, չկա նման բան։ Հեղափոխությունը պետք է նախկին արժեհամակարգը փոխի։ Եթե նախկինները հալածում էին իրենց հակառակորդներին ու այսօր եկել է նոր իշխանություն, որն իրականացնում է նախկինների քայլերը՝ էլ ի՞նչ հեղափոխական արժեքներից եք խոսում»։

Շանթ Հարությունյանի դիտարկմամբ՝ այսօր արժեքները դեգրադացված են․ «Հայ ազգը հազար տարի է իր ամբողջության մեջ անմեղսունակ է։ Կենցաղային հարցերում հայերը ճարպիկ են, իսկ քաղաքական առումով՝ դեգրադացված»։

Հարցին՝ ինչու՞ տեղի ունեցավ հեղափոխությունը կամ իշխանափոխությունը, Շանթ Հարությունյանը պատասխանել է, որ պատճառն արժեքների դեգրադացումն էր։

Դիտարկմանը՝ ամենավտանգավոր բանը, որ այսօր տեղի է ունենում, Շանթ Հարությունյանն ասել է․ «Ընդունենք նախկինները ցոփ ու շվայտ կյանքով էին ապրում, այսօր Նիկոլը եկել է իշխանության ասում է՝ էլի պետք է իշխանությունն օգտվի վայելքներից, բայց օրենքի շրջանակում, օրինակ՝ պարգևավճարներ ստանա»։

Ըստ Շանթ Հարությունյանի՝ նման մոտեցումը ցինիզմ է, որը արժեքի բացակայության պատճառով է․ «Եթե ժողովուրդն ասում է, որ լավ են անում ներկա իշխանավորները, ապա ասեմ՝ այսօր ժողովուրդն ապրում է ատելությամբ, չարացած է ժողովուրդը, որը ժողովրդի մեղքով չէ»։

Ամփոփելով խոսքը՝ հարցին՝ նախկին իշխանությունները շա՞տ բան գիտեն այս իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի մասին, Շանթ Հարությունյանն ասել է․ «Սերժը ժամանակին օգնել է Նիկոլին, բայց ռուսները Նիկոլին տարել են Սերժից»։

Արամեն, Էրիկը, Թինա Կանդելակին, Հրաչ Քեշիշյանը, Հայկոն եւ այլք կոչ են արել ազատել Ռոբերտ Քոչարյանին

enzuza

Ռուս պոռնոաստղը խոստացել է տրվել նրան, ով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կստեղծի

enzuza

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել վարչապետն ու առաջին տիկինը

enzuza