Հայաստան Հասարակություն Մշակույթ և արվեստ Քաղաքական

Նիկոլա Ազնավուրը ՀՀ կառավարությանն է դիմել «Զվարթնոցն» ի պատիվ Շառլ Ազնավուրի անվանակոչելու առաջարկությամբ

Shantnews.am — Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։

«Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։

Ի նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։

Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։

Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ»։

Սպանության և սպանության փորձերի մեջ մեղադրվողին ՀՀ նախագահի հրամանով 2011 թ. կեղծ անձնագիր է շնորհվել. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

enzuza

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է երգիչ Սարգիս Շիբոյանը

enzuza

Ում չի սպառնում կորոնավիրուսը. գիտնականների նոր բացահայտումը

enzuza