ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է կորոնավիրուսի 20 հաստատված դեպքի մասին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:
Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենանք վերջնական բուժված 1 պացիենտ»։