«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Ռոմելան է, Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը, և բժշկուհու թույլտվությամբ հրապարակել նրա լուսանկարը։

«Բժշկուհին Մարտի 1-ից տուն չի գնում ինչպես կոլեկտիվից շատերը։ Այս համաճարակը վատ, բայց առիթ էր, որ ճանաչենք, թե ինչ հազվագյուտ մարդկանցով ենք շրջապատված։ Խոնարհումս Ձեզ սիրելի բժիշկներ»,- գրել է Լևոն Զաքարյանը։