oores-ը մոբայլ հավելված է, որը ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից։ Այն հնարավորություն է տալիս տեսնել ընկերների գտնվելու վայրը, և կանչել նրանց հանդիպման՝ առանց հերթով զանգելու կամ գրելու։

Հայտնի #կոֆեկենտրոն հեշթեգից օգտվողները կիմանան այն զգացողության մասին երբ դրսում ես, աշխատանքից հետո կամ ընդմիջմանը, նախորոք ոչինչ չես պլանավորել, բայց չես ցանկանում մնալ մենակ կամ գնալ տուն, սակայն նաև անհարմար է բոլոր ընկերներին առանձին գրել կամ զանգել՝ հարցնելու, թե ու՞ր են, կամ ազա՞տ են արդյոք։

oores-ում միանգամից քարտեզի վրա տեսնում ես ընկերներիդ, և նրանց հետ մեկ հպումով կազմակերպում հանդիպումներ՝ նախընտրելի վայրում։ Ծրագիրը ճանապարհ է գծում ձեր բոլորի միջև դեպի նշված կետը, և կարողանում եք տեսնել՝ ով ուր հասավ, և երբ կգա առանց զանգելու։
Շուտով հավելվածը կկարողանա սովորել օգտատերերի նախընտրությունները և «smart meetup spot»-եր առաջարկել։ oores-ը այս պահին pre-order կարգավիճակում է։
Նշենք, որ նրանք ովքեր հիմա (մինչ release-ը) կանեն pre-order՝ կստանան ապագա բոլոր վճարովի ֆունկցիաները՝ միշտ անվճար։
Այս պահին հավելվածը հասանելի է միայն iOS-ի համար:
