ՀՀ տարածքում 1 ամսով արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակությունը։ Այս մասին այսօր՝ Կառավարության նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․
- կրոնական, ծիսական միջոցառումները
- համերգները
- ցուցահանդեսները
- ցուցադրությունները
- թատերական ներկայացումները
- սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները
- ժամանցային միջոցառումները
- տոնական և հիշատակի միջոցառումները (ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան, տարեդարձի, հարսանյաց, նշանադրության և թաղման միջոցառումները)»