«Դուք պետք է վստահ լինեք` բացառված է, որ կառավարությունը որևէ կենսական նշանակության անհրաժեշտ ինֆորմացիա հանրությունից թաքցնի, և բացառված է, որ կառավարությունը որևէ այլ նպատակ ավելի կարևոր համարի, քան հանրային առողջության և անվտանգության խնդիրները»։ Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերից ասաց ՀՀ վարչապետը։
«Մենք էսպիտի իրավիճակներ ենք հաղթահարե՞լ։ Կորոնավիրուսը ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի։ Բայց, իհարկե, պետք է անլուրջ չվերաբերվել, զգոն վերաբերվել, և հաղթել՝ ինչպես միշտ հաղթել ենք, և պիտի հաղթենք»,- հավելեց նա։