Քաղաքական

«Նիկոլ Փաշինյանի՝ «գժի թղթի» կեղծ լուրը ԱԱԾ-ն է տարածել՝ որոշ քրեական հեղինակությունների հետ միասին»․ Դանիել Իոաննիսյան

Factor.am-ը  զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանի գործունեության ընթացքում իր կատարած շատ արարքներ քրեական օրենսգրքով արգելված են։

«Օրինակ՝ Գարեգին Միսկարյանի հետ կապված պատմությունն է, որի վերաբերյալ ես և իրավապաշտպան Արթուր Սաքունցը նույնիսկ հանցագործության մասին հաղորդում ներկայացրինք՝ այդ աստիճան մեզ համար ակնհայտ էր հանցակազմի առկայությունը։ Չեմ զարմանա, որ Վանեցյանի փիար գործունեության համար ինքը վարչական, պետական, ԱԱԾ-ի ռեսուրսը օգտագործում էր։ Վանեցյանը, ինչպես և Սերժ Սարգսյանը, իր անկուշտ ամբիցիաների ձեռքից գնաց։ Երբ 1 տարի առաջ պարզ դարձավ, որ Արարատ Միրզոյանը դառնալու է խորհրդարանի խոսնակ` Արթուր Վանեցյանը ցանկանում էր զբաղեցնել առաջին փոխվարչապետի պաշտոնը»,- ասում է Իոաննիսյանը։

Դանիել Իոաննիսյան

«Նիկոլ Փաշինյանը նաև Արթուր Վանեցյանին էր վստահում, և այս առումով պետք է ասեմ, որ ԱԱԾ-ում կան մարդիկ ու օղակներ, որոնք աշխատում են հեղափոխության, ժողովրդավարության արժեքների դեմ և ովքեր նույնիսկ աշխատում են վարչապետի դեմ։ Դա շատ ուժեղ արտահայտված է եղել Արթուր Վանեցյանի օրոք։ Դա շատ ավելի քիչ է արտահայտված հիմա, բայց դա կա»

Հետևեք մեզ մեր Telegram ալիքում:

Փաշինյանն ամանորյա ուղերձը կհղի Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում

enzuza

Տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ․ վարչապետի խոսնակը հաստատում է տեղեկությունը

enzuza

Նստիր՝ 2․ ԲՀԿ պատգամավորի տառասխալները

enzuza