Ադրբեջան Լեռնային Ղարաբաղ Հայաստան Քաղաքական

Փաշինյանն Ալիևին հիշեցրեց, թե երբ է Ադրբեջանը հայտնվել քարտեզի վրա

Armeniasputnik.am — Երեկ՝ փետրվարի 15-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ քննարկմանն Ալիևը հավաքվածներին ներկայացրեց, թե իբր Ղարաբաղն ու Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նրան․

Երբ հայոց արքա Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, Ադրբեջանը չկար քարտեզի վրա, ուստի չեմ կարծում, որ պետք է այդքան հեռուն գնալ։
ՀՀ վարչապետ

Փաշինյանն ավելացրեց` եթե հեռուն գնան, ապա կարող է պատմությունը սկսել մ. թ. ա. 400-րդ թվականից, բայց դա ճիշտ մոտեցում չի լինի։ ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Ղարաբաղի թեմային և նշեց, որ այդ հարցում ևս չի համաձայնվի Ալիևի հետ։

«Կովկասյան բյուրոն որոշում էր կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս։ Դրանից հետո Ստալինի անձնական նախաձեռնությամբ Մոսկվայում այն փոխվեց, և դա կարծես դավ էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև։ Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում, այն մտցվել է Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ»,– ասաց նա։

Լուսանկարը՝ armeniasputnik.am

ՀՀ վարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել այնպես, ինչպես դուրս է եկել Ադրբեջանը։

Փաշինյանն անդրադարձավ նաև Խոջալուի դեպքերին` հիշեցնելով, որ 90–ականների կեսին Ադրբեջանի նախագահը Այազ Մութալիբովը «Արգումենտի ի ֆակտիին» հարցազրույց էր տվել ու ասել, որ Խոջալուի սադրանքը կազմակերպել էին Ադրբեջանի իշխանությունները՝ նրան իշխանությունից հեռացնելու համար։  

«Սակայն չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ամեն անգամ կրկնեն նույն բանը։ Վերջին 20-30 տարիներին մենք կրկնում ենք նույն բաները, և ես մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունը ինչ-որ առումով գուցե հոգնած կլինի նույնը լսելուց։ Մենք պետք է նոր գաղափարներ առաջ քաշենք։ Երբ ես վարչապետ դարձա, հասկացա, որ հնարավոր չէ 30 տարվա խնդիրը 1-2 քայլով լուծել, դրա համար անհրաժեշտ են հեղափոխություններ, և ես սկսեցի միկրոհեղափոխություններ»,– ասաց նա։

Այնուհետև Փաշինյանն ու Ալիևը սկսեցին պատասխանել հարցերին։ Տեսանյութը՝ ստորև։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենումԼեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում։ Մասնակցում ենք ես եւ Ադրբեջանի նախագահը։

Опубліковано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Субота, 15 лютого 2020 р.

5 ոչ սթափ վարորդ 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից. նրանք հրաժարվել էին սթափության վիճակը ստուգելու զննությունից

enzuza

Ձախ ոտքի դեֆորմացիա, իսկ ոտքերն իրարից 1 սմ կարճ ու երկար են. քույրն ահազանգում է՝ հիվանդ եղբորը զորակոչել են բանակ

enzuza

Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ, չիջնենք բակ, չշփվենք հարևանների հետ․ Արսեն Թորոսյան

enzuza