Գերմանիա Հայաստան Քաղաքական

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

Factor.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:

Հունվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:

Կորոնավիրուսի նոր 28 դեպք է գրանցվել, եւս 12 անճշտություն ենք գտել, դրա համար է թիվը դարձել 40. Վարչապետը պարզաբանեց

enzuza

Հրազդանից Հանքավան հատվածում երկնաքար է ընկել․ տեսախցիկը ֆիքսել է

enzuza

Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել

enzuza