Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Բանակ

Պետական պարգևներ են հանձնել ձյան սողանքի հետևանքով մահացած զինծառայողների ծնողներին

Հայկական Ժամանակ — 4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները:

ՊՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին:


Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica