Ժամանցային Հասարակություն

Իմ հարթակը կխնդրեմ չվերածել հանրային զուգարանի, քանի որ Ես Լինդա Դավթյանն եմ՝ ոչ Քոչարյան Լյուսին

Ալտերնատիվ Տեսակետ ֆեյսբուքյան էջի ղեկավար Լինդա Դավթյանը իր էջում գրառում է արել․

«Քոչարյան Լյուսիին փոխանցեք, թող հասցեն գրի, որպեսզի շամպայն և ելակ առաքեն իմ կողմից. ուրախ կլինեմ, որ նա փոքր ինչ ցրվի, այս անձրևոտ Երևանյան եղանակին և էնդորֆիններով լցնի իր՝ տեղից էլ, անգույն և անշուք կյանքը, որը սկսվում և ավարտվում է ֆբ-ում նեգատիվ սփռելով, ստահոդ լուրեր և ասեկոսեներ տարածելով, բանսարկությամբ և այդկերպ ինքնահաստատվելով (կարդալ՝ ինձ բնորոշ իրոնիկ ձայնով և ժպիտով):

Միթե՞ իրապես խելացի և ինտելեկտուալ մարդը նման բաներով է զբաղված, ինչպես ինքն է փորձում իրեն ներկայացնել, թեպետ թվալը և լինելը տարբեր բաներ են, և ի վերջո, ու՞մ համեմատ է նա խելացի և ինտելեկտուալ՝ միջին ստատիստիկ հայաստա՞նցու։

Ծիծաղելի է։

Ես Լինդա Դավթյանն եմ, և ինձ գրառում և մի ամբողջ օր նվիրած դժբախտ կինը քաջատեղյակ է, որ Ես եմ այս հարթակի հիմնադիրը և իր միակ դրդապաճառը անձնական էր:

Լյուսի, Ես տղամարդկանց եմ նախընտրում։
Ներողություն:

Նա բազմիցս փորձել է ուշադրությանս արժանանալ՝ տարբեր հարթակներում արված իմ մեկնաբանությունների տակ, սակայն ապարդյուն:

Ցավում եմ, որ մարդիկ չհասկանալով այդ պաթոլոգիկ ստախոս և դժբախտ կնոջ իրական դրդապատճառները՝ տրվեցին նրա մանիպուլյացիաներին և իր կողմից աղավաղված գրառմանս ներկայացմանը:

Երբե՛ք չեմ անդրադարձել այդ անսկզբունք կնոջ հետ կապված որևիցե թեմայի. անգամ երբ համատարած հայհոյում էին նրան համացանցում և երբե՛ք չէի անդրադառնա, բայց ոչ ոքի թույլ չեմ տա հանրային ձևով ինձ վատաբանել, թեպետ առավել կանկեղծանամ և կասեմ, որ աղտոտված եմ ինձ զգում, այդ կնոջ անունը տալով և նման հրապարակում անելով, քանի որ արժանապատվությունիցս ցածր եմ համարում՝ ոչ ծանրակշիռ և նման արժեհամակարգի կրող մարդկանց անդրադառնալը:
Ափսոսում եմ թանկարժեք ժամանակս, որը վատնեցի այս գրառման վրա, սակայն այս պարագայում նա երկրորդական է, իսկ կարևորագույն ուղերձը օրեր առաջ տեղի ունեցած դեպքի և աստղաբանության հետ է կապված։

— Երբևիցե տեսե՞լ եք՝ երջանիկ, ինքնաբավ, գեղեցիկ, գրավիչ, տղամարդկանց շրջանում պահանջարկ վայելող և բարեկեցիկ կյանքով ապրող կանանց, ովքեր նման բաներով են զբաղված, ինչ՝ ինձ և իմ հարթակը քննարկող անձը՝ Քոչարյան Լյուսին։
— Ես նույնպե՛ս:

Լավ կյանքից, մարդիկ իրենց օրը չեն սկսում և ավարտում ֆբ-ում, նման բաներով չեն զբաղվում և իրենց անձնական հարթակը չեն վերածում հանրային զուգարանի, որտեղ համատարած գարշահոտություն է տիրում. պասիվ ագրեսիայի դրսևորումներով, անհավասարակշիռ, հոգեպես անկայուն վիճակում գտնվող և դժբախտ մարդկանց կողմից արտահայտած գրառումներով և մեկնաբանություններով։ Մի հարթակ, որտեղ համատարած անկրթություն է, փողոցային լեքսիկոն, դեստրուկտիվ քննադատություն, վիրավորական արտահայտություններ, ստահոդ լուրեր, քաղաքական պրոպագանդա, պիտակավորումներ և հայհոյանքներ են։

Ի՞նչ սպասես պաթոլոգիկ ստախոս, սեփական արժանիքներից զուրկ՝ ուրիշի դժբախտության վրա PR եղած (թեպետ ըստ համացանցում շրջանառվող լուրերի՝ կեղծ բռնաբարությունների. ինքս տեղյակ չեմ, և իմ հարթակին նման անանուններ չեն ուղարկում, թեպետ կոնֆիդենցիալ է) անսկզբունք և դժբախտ կնոջից, ում համատարած հայհոյում են համացանցում, և ով, որպես կլասիկ նեվրոտիկ, զբաղված է բացառապես նեգատիվ սփռելով և իր էջն ու իր շուրջ հավաքված՝ իր արժեհամակարգով և նույնատիպ կյանքով ապրող մարդիկ, դրա վառ ապացույցն են:

Իր մեկնաբանություններում հավաքված խավի մեծ մասը արգելափակված և անտեսված է իմ կողմից շատ տարբեր պատճառներով, որոնցից գլխավորագույնը անկիրթ և ոչ ադեկվատ պահելաձևն է, որը և էլ առավել է համախմբել բոլորին, ինչպես նաև նկատեցի կանանց, ում տղամարդիկ անտարբեր չեն իմ հանդեպ, և որպես սփոփանք իրենք ինձ քննարկելու ոչ մի առիթ բաց չեն թողնում:

Թե ժպտում եմ, թե ծիծաղում՝ ընկերներս նույնպես, ովքեր ցանկանում են, այդ կանանց տղամարդկանց, ամուսինների՝ ինձ ուղղված նամակները հրապարակել։

Բավական է կարդալ ինձ քննարկող և վատաբանող մարդկանց մեկնաբանությունները, դիտել այդ մարդկանց անձնական էջերը, տեսնել նրանց արտաքին տեսքը, գիտակցել, թե ինչ ինտելեկտի տեր են, հասարակության որ խավին են պատկանում, ինչ մտավոր ունակություններ ունեն, ինչ արժեհամակարգի կրող են, ինչ կյանքով են ապրում, և բոլորի համար ակնհայտ կլինի, թե ինչու են իրենք ինձ քննարկում (մի մարդու, ով անգամ ՀՀ-ում չի ծնվել և ապրել, ում իրական կյանքում ճանաչելու հնարավորություն չունեն և ով չունի հայկական մենթալիտետ), այնինչ Ես իրենց գոյության մասին անգամ չեմ կասկածում։

Ինձ համար վիրավորական կլիներ գրառում և մի ամբողջ օր նվիրել մի մարդու, այդքան ժամ՝ փրփուրը բերանիս, և անխնամ ձեռքերով, քննարկել այդ մարդուն, լինել իր մոլի երկրպագուն, հավաքել իմ շուրջ այլ երկրպագուների և ցիտել այդ մարդու արտահայտությունները, ով իմ և այլ երկրպագուների գոյության մասին անգամ չի կասկածում, չի ճանաչում և ով երբեք, անգամ՝ ալկոհոլի ազդեցության ներքո, այդքան չէր ցածրանա, որպեսզի ինձ գրառում նվիրեր և մեկնաբանություններում քննարկեր:

Քանի որ ի տարբերություն ֆբ-ում օրը սկսող և ավարտող մարդկանց, իմ կյանքը լի է իրադարձություններով և բացարձակ ակտիվ չեմ սոց.ցանցերում՝ բացառապես գործունեությանս հետ կապված, հիմա եմ անդրադառնում այդ դժբախտ կնոջ գրառմանը:

Օ, նա տեղյակ չէր, թե ումն է այս հարթակը:
— Իյա, իրո՞ք, ինչպես կասեր մեծն կլասիկը։

Հա, հա, հա…

Շնորհակալություն ուշադրության և PR-ի համար, թեպետ, եթե Դուք և ձեր արժեհամակարգը կրող մարդիկ են ինձ քննարկում, այլ ոչ Ես Ձեզ և այդ մարդկանց. անգամ, այն ժամանակ, երբ ողջ համացանցը Ձեզ հայհոյում էր և դեռ հայհոյում է, ի տարբերություն Ձեզ այդ PR-ի կարիքը չունեմ:

Տվյալ կնոջ կյանքը շատերին է հայտնի, չմանրամասնեմ…
Եվ բացարձակ զարմանալի չէ, որ նրան բաժին է հասել, այն ճակատագիրը, որը որ նա ունի…
Այսպես շարունակելով, գուցե և տաս կյանք ապրի և չկարողանա մաքրել իր կարման, որով՝ էլ առավել ծանր իրադարձություններ և մարդկանց կներքաշի իր կյանք:

Ծեծված կարծիք է, որը ֆբ-յան գրեթե ամեն երկրորդ օգտատիրոջ կողմից հնչում է, սակայն Ես նույնպես կմիանամ այդ մարդկանց և կասեմ, որ նույնպես խղճում եմ իր աղջկան, որ նման անառողջ և բացասական հոգեբանությամբ մայր ունի և նման մթնոլորտում է դաստիարակվում:

Այսքանը, այդ դժբախտ կնոջ վերաբերյալ։ Հավելեմ, որ անգամ 0,01% նեգատիվ չունեմ այդ կնոջ հանդեպ, գրառմանս մեջ բացարձակ էմոցիոնալ ֆոն չկա՝ բացառապես սառը փաստեր և միակ բանը, որը որ զգում եմ այդ կնոջ հանդեպ՝ խղճահարությունն է։

Եթե կցանկանան ինձ ևս մեկ օր, մեկ շաբաթ, մեկ տարի, մի ամբողջ կյանք նվիրել՝ սիրով, կարող եք վերցնել լուսանկարներս և ձեր անձնական հարթակներում ինձ քննարկել, որքան կցանկանաք, բայց իմ հարթակը կխնդրեմ չվերածել հանրային զուգարանի, քանի որ Ես Լինդա Դավթյանն եմ՝ ոչ Քոչարյան Լյուսին:

Ի դեպ, քիչ էր մնում մոռանայի. այդ կնոջ ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդավայրը, ցանկալի է և ժամը ուղարկեք, որպեսզի տեսնեմ, թե ո՞վ է մեր գեղեցկուհին և ինչու՞ է այդքան երջանիկ:

Այս ընթացքում տասնյակ նամակներ ստացա աստղաբանությամբ հետաքրքրված մարդկանցից, ինչպես նաև այդ կնոջ կյանքի հետ կապված չափազանց ինտիմ մանրամասներից, որն անշուշտ չեմ հրապարակի։

Տեղյակ ենք….
Գիտենք…

Ինձ քննարկող՝ թույլ, անհաջողակ և անկիրթ «տղամարդկանց», (жалкое подобие мужчин), ովքեր քաջ գիտակցում են, որ երբե՛ք չեն արժանանա ուշադրությանս, և միակ տարբերակն ինձ վատաբանելն է՝ անգամ չեմ ցանկանում անդրադառնալ։

Ուժեղ, կայացած և իրենցից ինչ-որ բան ներկայացնող տղամարդկանց մասին բազմաթիվ գրառումներ ունեմ անձնական էջումս, և քանի որ ինձ բացառապես նման տղամարդիկ են շրջապատում, պարզապես արժանապատվությունիցս ցածր եմ համարում անդրադառնալ վերը նշված «տղամարդկանց» #недомужчины

Իսկ հիմա ըստ էության.

Չեմ մեղադրում աստղաբանությունից անտեղյակ մարդկանց, երբ կասկածի տակ են դնում աստղաբանությունը, քանի որ ինֆորմացված չեն և ՀՀ-ում, ի տարբերություն ՌԴ-յան, տարածված չէ, և որտեղ իրեն հարգող յուրաքանչյուր անձ տեղյակ է իր նատալ քարտից (աստղաբանական անձնագրից, քարտեզից), ինչպես նաև տարվա կտրվածքով արվող կանխատեսումներից:

Դեռ հին ժամանակներից՝ թագավորները և շատ հայտնի մարդիկ, իրենց են ծառայեցրել աստղաբանական մեծ ինստիտուտներ, որոնք հաշվարկել են նրանց ամեն քայլը և տարատեսակ կանխատեսումներ արել։
Մեր օրերում յուրաքանչյուր քաղաքական լիդեր, գործարար, հայտնի և հեղինակավոր մարդ օգտվում է աստղաբանների, աստղահոգեբանների և հոգեբանների ծառայություններից, որը դեռ ակտուալ չէ ՀՀ-ում, բայց կդարձնեմ:

Այո՛, աստղաբանությունը ճշգրիտ գիտություն չէ, թեպետ, ինչպես հայտնի է շատ և շատ գիտական պնդումներ, որոնք ճիշտ են համարվել մի դարում, հերքվել են այլ դարերում, ի վերջո տիեզերքը և մարդու ուղեղը բացահայտված չէ։

Մեր շուրջն այնքան երևույթներ կան՝ նույն կորոնավիրուսը, այս ժամանակաշրջանը, որը մենք բոլորս վերապրում ենք. միթե՞ մենք ունենք պատասխաններ:

Ես կրոնապաշտ չեմ, թեպետ աթեիստ չեմ և հակված եմ գերբնականության գաղափարին։

Թե՛ թեիզմը, թե՛ աթեիզմը՝ ծայրահեղություններ են, որոնց հակված չեմ, և եթե մարդկանց ուղեղին հասու չէ, ինչ-որ բան հասկանալ, արդյո՞ք դա պատճառ է մարդուն վատաբանելու, կամ ինչու՞ է ձեզ բոլորիդ թվում, որ ճիշտը դուք եք, այլ ոչ Ես։

Անշուշտ պատճառն անձնական է. չէ որ ինքս չեմ մտնում մարդկանց հարթակներ, չեմ ծիծաղում նրանց գրածների վրա, չեմ քննարկում նրանց գիտելիքները, կամ այն ամենը, ինչի մասին նրանք խոսում են և ի վերջո կասկածի տակ չեմ դնում նրանց ասածը, առավել ևս, որ այս պարագայում, երբ նրանք բացարձակ տեղյակ չեն աստղաբանությունից, աստղահոգեբանությունից և հետևաբար, ինչպե՞ս կարող են կասկածի տակ դնել այդ գիտությունը կամ քննարկել իմ գիտելիքները, որից գաղափար անգամ չունեն և որի համար առնվազն, աստղաբան, կամ աստղահոգեբան է պետք լինել:

Եթե ինձ չի հետաքրքրում X-մեկը, Ես չեմ նկատում նրան, Ես չեմ քննարկում նրան, Ես չեմ վատաբանում նրան և ի վերջո Ես անտարբեր եմ նրա հանդեպ։

Անչափ հաճելի է գիտակցել, որ այդքան մարդ, ում գոյության մասին Ես անգամ չեմ կասկածում, ինձնով է ապրում:

Низкий вам поклон!

Ինքս շփվում եմ տասնյակ ռուս աստղաբանների հետ և ցավոք սրտի 2017 թ-ին շարլատանի զոհ եմ դարձել, ով հայտնի էր, որպես աստղաբան և ում 570 € վճարեցի իր ծառայությունների դիմաց: Այդ դեպքից հետո ինքս սկսեցի ուսումնասիրել աստղաբանություն և աստղահոգեբանություն, և գիտելիքներիս չափով օգնել մարդկանց հասկանալ իրենց բնությունը, ինչու են իրենց կյանքում տեղի ունենում, այս կամ այն իրադարձությունները, և թե ինչ ծրագրով են այս կյանք եկել:
Ինձ բացարձակ չի մտահոգում սկեպտիկների կարծիքները, առավել ևս, որ երբե՛ք չեմ վիճում ոչ ոքի հետ և չեմ փորձում ինչ-որ բան ապացուցել:

Ցավում եմ, որ հայաստանյան ֆբ-ում այդքան գաղջ և անառողջ մթնոլորտ է, և մարդիկ իրենց մաղձից՝ մարդկանց վատաբանելով, զրպարտելով, չարախոսելով և ասեկոսեներ տարածելով են ազատվում։

Այդ սարսափազդու դեպքի հետ կապված, ոչ մի հրապարակում չի արվել և չէր կարող լինել, քանզի, որպես հոգեբան և նեվրոզից զուրկ մարդ, երբեք նման հրապարակումներ չեք հանդիպի թե՛ իմ անձնական, թե՛ հանրային հարթակներում, քանզի երբե՛ք չեմ լցնում, թե՛ իմ, թե՛ մարդկանց կյանքը նեգատիվ պատմություններով, դեպքերով և իրադարձություններով, թեպետ չար լեզուները հակառակն են փորձել ներկայացնել։
Այդ դեպքը դիտարկել եմ բացառապես որպես հետազոտության առարկա և խնդրել եմ ինձ տրամադրել ծննդյան օրը, ամիսը և տարին, որն իրականում կարող էի օգտատիրոջ ինֆորմացիոն բաժնում կարդալ։
Միթե՞ դա գաղտնի ինֆորմացիա է։

Որպես հոգեբան և մարդ, ով երեք տարի է, ինչ հոգեբանությանը կից աստղաբանություն և աստղահոգեբանություն է ուսումնասիրում, քանի որ ինձ հետաքրքրում է այն ամենն, ինչ ուսումնասիրում է մարդ արարածին. անշուշտ չէի կարող չուսումնասիրել այդ դեպքը:
Բոլոր աստղաբաններն ու աստղահոգեբանները հետազոտում և հանրային ձևով վերլուծության են ենթարկում հետաքրքիր կամ դժբախտ իրադարձությունները, հայտնի մարդկանց, և տրագիկ դեպքերը, այնինչ Ես ընդամենը փոքրիկ մեկնաբանությամբ եմ անդրադարձել դրան, իսկ թե ինչպես է ներկայացվել իմ մեկնաբանությունը(որն ի դեպ առկա է և ոչինչ չի հեռացվել), և ինչ էմոցիոնալ ֆոն է հաղորդվել դրան և ինչու, դուք արդեն տեղյակ եք…
Ասեմ ավելին, այնքան բան տեսա նատալ քարտում, որի մասին կարող էի բարձրաձայնել, բայց չարեցի՝ անձնական տվյալների գաղտնիության, էթիկայի կանոններից ելնելով և որպես հոգեբան՝ քաջ գիտակցելով, որ կարող եմ ցավ պատճառել մարդկանց:

Այդ ամենը թողնում եմ մարդկանց խղճին. վստահեցնում եմ բոլորիդ, որ կյանքը լավագույն ուսուցիչն է, և այնպես, ինչպես կյանքն է ծնկի բերում և պատժում մեզ բոլորիս՝ մեր արարքների համար, ոչ ոք չի կարող անել:

Խորին ցավակցությունս եմ հայտնում կնոջը և պատրաստ եմ անվճար հոգեբանական աջակցություն տրամադրել նրան, ինչպես նաև կրկնում եմ այն, ինչ երեկ եմ գրել, որ այդ իրադարձությունը գրված էր իր ճակատագրում, և ա՛յո, շատ և շատ բաներ վեր են մեր ուժերից և մենք սահմանափակված ենք մեր ճակատագրով։

Վստահ եմ, որ երեխաների մայրը երբե՛ք նման կերպ չէր արձագանքի գրածիս, իսկ այն մարդիկ, ովքեր փորձեցին այդ դժբախտության առիթը օգտագործել՝ իրենց ներսի մաղձը դուրս հանել և ինձ վատաբանելու առիթ դարձնել, գրածներս աղավաղելով և ներկայացնելով այնպես, ինչպես իրենք են ցանկանում, պարզապես տիեզերքից կստանան իրենցը…

Ինձ իբրև հրեշ ներկայացնելով և վատաբանելով, հրեշ չեք դարձնի և ոչ էլ անվանս հետ կխաղաք. միակ բանը, որը որ դուք բոլորդ արեցիք՝ սեփական կարման փչացնելն էր։
Զարմանալի չէ, որ դուք բոլորդ ունեք այն, կյանքը, որը որ ունեք, որը որ ձեր սեփական մտքերի և արարքների արգասիքն է։

Եթե Ես նույնպես լինեի ձեր բոլորի փոխարեն, եթե Ես նույնպես ունենայի այն գիտելիքները, որը որ դուք ունեք, եթե Ես նույնպես օժտված լինեի այն մտավոր ունակություններով, ինչով, որ դուք, այն արժեհամակարգի կրողը լինեի, ինչ դուք, եթե Ես նույնպես այն հոգեվիճակում լինեի, ինչ դուք, եթե Ես նույնպես ծնվեի և ապրեի, այն պայմաններում, ինչ դուք եք ծնվել, ապրել և ապրում, հավանաբար բոլորիցդ առավել չարացած կլինեի ինձնից առավել հաջողակ մարդկանց վրա:

Ինչպես կասեր մեծն հոգեբան՝ Դեյլ Քարնեգին.
«Не злитесь на людей, если бы вы тоже были на их месте и жили бы их жизнью, думали и делали бы тоже самое»!

Շնորհակալ եմ տիեզերքին, որ ինձ այլ ճակատագիր է բաժին հասել։

Քննարկում են բացառապես հաջողակներին։
Դուք երբե՛ք չեք տեսնի անցումների տակ գտնվող մուրացիկներին քննարկող և վատաբանող մարդկանց, ում հանդեպ բացառապես խղճահարություն են զգում:

Չեմ մեղադրում ձեզ, որպես հոգեբան հասկանում եմ և ի սրտե ցանկանում եմ, որպեսզի բոլորդ այնքան ինքնաբավ, երջանիկ և հաջողակ լինեք, որ գրածիս ողջ խորությունը գիտակցեք և մի գեղեցիկ օր, երբ դա տեղի կունենա, և կամաչեք այն ամենի համար, ինչ-որ գրել եք՝ կհիշեք ինձ և իմ խոսքերը…

Իմ ներսի լույսը ձեզ եմ փոխանցում:

Շնորհակալություն ձեզ՝ բոլորիդ, ձեր թանկարժեք ժամանակի, իմ հանդեպ տածած բուռն զգացմունքների և ի վերջո իմ կարման մաքրելու համար։

Ներողություն, որ երկար ստացվեց, առաջին և վերջին անգամ եմ քննարկում այս ամենը։

Անցնել հղումով, կարդալ և հիշել…»

Օրվա կադրը. թե ինչ եղավ, երբ Նաիրա Զոհրաբյանի ինքնազգացողությունը վատացավ

enzuza

9 բան, որ պետք է անել 2020-ին՝ ավելի լավ կյանք ունենալու համար

enzuza

Ազոյանը` իրեն ծեծի ենթարկելու մասին. «Գործ ունենք կիսագողական մշակույթի հետ»

enzuza