Tert.am — «ՍԻՄ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դիտարկմամբ՝ Թուրքիան Արցախյան հարցի կարգավորման մեջ իրեն դրսևորել է մշտապես չորրորդ կողմ՝ խառնվելով բանակցային գործընթացին:
Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:
Խոսելով ռուս-թուրքական հարաբերություններից՝ քաղաքական գործիչն ասել է. «Ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես լարված են եղել և մենք գտնվում ենք այս լարվածության կիզակետում: Մեր դիվանագիտության խնդիրն է՝ տիրող իրավիճակն օգտագործել ի նպաստ մեզ»:
Հարցին՝ արդյո՞ք այդ կոշտ քննադատությունը ձեզ էր ուղղված, Հայկ Բաբուխանյանը պատասխանել է. «Անօրինական կերպով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ինքնատիրապետման խնդիր ունի և գտնվում է շատ ծանր հոգեկան վիճակում: