Հայաստան Ոստիկանություն Պատահարներ

Ոստիկանության ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, Դավթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Shamshyan.com — Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի երիտասարդ աղջիկ կամրջի վրայից փորձում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները վայրկյանների ընթացքում կարողացել են փրկել երիտասարդ աղջկա կյանքը։ Ոստիկանության ծառայողներից մեկը, անգամ վտանգելով իր կյանքը, կարողացել է այդ աղջկան գրկելով դուրս բերել անվտանգ վայր։ Արդեն օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատն ու փրկարար-հոգեբանն օգնություն են ցուցաբերել այդ աղջկան։

Այս պահին էլ նրա հետ աշխատում է փրկարար-հոգեբանը։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է աղջկա ինքնությունը։

Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ուղիղ եթերում

enzuza

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 544 նոր դեպք։ ՀՀ ԱՆ

enzuza

Կորոնավիրուսը հասավ Հայաստան. Փաշինյանը հաստատել է առաջին դեպքը

enzuza