Լեռնային Ղարաբաղ Հայաստան Քաղաքական

Վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Ղարաբաղում են (ֆոտոշարք)

Factor.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ: Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

ՀՀ վարչապետն ու տիկին Հակոբյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ այցելել է նաև Ստեփանակերտի նորակառույց թաղամասի կաթսայատուն, որն աշխատում է պելետային համակարգով: Վարչապետը ծանոթացել է կաթսայատան աշխատանքին և պելետներով թաղամասի ջեռուցման հնարավորություններին:

Փառք մեր ժողովրդին, Փառք մեր զինվորներին,Փառք մեր ազատամարտիկներին, Փառք մեր վետերաններին,Փառք մեր պետականությանըՇնորհավոր Եռատոն ??????

Опубліковано Anna Hakobyan Субота, 9 травня 2020 р.

Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել են հոգևոր հովիվին մուտք գործել եկեղեցի՝ հայհոյելով և հրմշտելով քահանային

enzuza

Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է

enzuza

Սամվել Ալեքսանյանի կինը սպառնացել է «Երևան Սիթի»-ի աշխատակիցներին՝ չվերցնել պետական աջակցության գումարը. Բելլա Շիկարյան

enzuza