Արդարադատություն ՔԿՀ

Կալանավորը ՔԿՀ-ում ամորձիները մեխել է աթոռին

Iravaban.net«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 39-ամյա կալանավոր Հ․Բ․-ն երեկ ինքնավնասում է արել։ Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից։

Տեղեկության համաձայն՝ նա ամորձիները մեխել է աթոռին։

Նրա պաշտպան Էդգար Թովմասյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում Հ․Բ․-ն ստացել է դեղեր, սակայն փետրվարի 17-ին և 18-ին բժիշկները հրաժարվել են դրանք տրամադրել՝ պատճառաբանելով, որ «նրան չի հասնում»։

«Իմ պաշտպանյալը տառապում է էպիլեպսիայի նմանվող հիվանդությամբ և նրան անհրաժեշտ է պարբերաբար ընդունել հանգստացնող դեղորայքը։ 2 օր դեղեր չստանալու արդյունքում ցնցումներ են սկսվել մոտը։  Նա պահել է նախկինում տրամադրված դեղերի տուփերը։ Այդ ինչպես է, որ նախկինում հասնում էր, հիմա՝ ոչ»,- նշեց պաշտպանը։

Այժմ նա բուժօգնություն է ստանում։

ՔԿՀ-ներում թեստավորվել է 42 անձ․ պատժից ազատվել է 18 դատապարտյալ, կալանքից 40 անձ․ ԱՆ

enzuza

Դատախազներից մեկը կորոնավիրոսով է վարակվել․ նա մեկուսացված է

enzuza

Կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել «Սևան» ՔԿՀ

enzuza