Առողջապահություն Հասարակություն Տրանսպորտ Քաղաքական

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը․ նոր սահմանափակումներ

Iravaban.net — Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով նախատեսվում է ապրիլի 1-ից ժամը 23։59-ից կիրառել  նոր փոփոխություն, որի համաձայն՝ գործատուն պարտավոր է աշխատակցին տրամադրել պարետի կողմից սահմանված նմուշի տեղեկանք։

Միայն նման տեղեկանքի և քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի առկայության պայմաններում քաղաքացին իրավունք կունենա գնալ աշխատանքի վայր և վերադառնալ տուն։

Սահմանափակումը կտևի մինչև ապրիլի 12-ը ժամը 23։59-ը։

«Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`

  • Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
  • Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում:
  • Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:
  • Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:
  • Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
  • Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ https://www.gov.am/files/docs/3985.pdf

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները, քանի որ ցանկանում ենք, որ ժամանակ ունենաք ադապտացվելու համար:

Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,-այս մասին հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Որոշման մեջ նշված է նաև, որ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև ապրիլի 1-ը 14։00-ն կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

? Սիրելի՛ հայրենակիցներ,Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական…

Опубліковано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Вівторок, 31 березня 2020 р.

Ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը

enzuza

Մանվել Գրիգորյանվի վիճակը, տուն գնալուց հետո, կտրուկ վատացել է | Civilnet.am

enzuza

«Շուտով մեծ անակնկալ՝ դատախազի համար»․ Մարինա Պողոսյան

enzuza