Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Ռուսաստան Քաղաքական

Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036 թվականը․ ՌԴ Պետդուման ընդունեց նախագիծը

Shantnews.am — Ռուսաստանի Պետդումայում երեկ ուշագրավ զարգացումներ են եղել: Մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է Սահմանադրությունից հանել նույն անձի նախագահ դառնալու ժամկետների սահմանափակումը:

Առաջարկը շատ չանցած ընդունվել է: Այսպիսով՝ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036 թվականը:

Ինքը՝ Պուտինը, ելույթի ժամանակ հայտարարել է, որ դեմ չէ նման հեռանկարին, եթե երկրի Սահմանադրական դատարանը փոփոխությունը գլխավոր օրենքին հակասող չհամարի:

Այս առաջարկությունը, ըստ էության, նշանակում է վերացնել սահմանափակումները ցանկացած անձի, ցանկաված քաղաքացու համար՝ ներառյալ գործող նախագահի, և թույլատրել մասնակցել հետագա ընտրություններին: Սկզբունքորեն, այս տարբերակը հնարավոր կլիներ, միայն մեկ պայմանով, եթե Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը պաշտոնապես տար եզրակացություն, որ այդպիսի փոփոխությունը չի հակասի հիմնական օրենքի և Սահմանադրության սկզբունքներին և հիմնական դրույթներին։
Վլադիմիր Պուտին

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica