Պուտինը ներում է շնորհել իսրայելացի կնոջ՝ Նաամու Իսահարին, որը դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման ՝ թմրանյութ պահելու և մաքսանենգության համար: Հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում, հայտնում է ռուսական BBC-ն։

Հրամանագրի տեքստում ասվում է, որ Ռուսաստանի նախագահը գործում է «առաջնորդվելով մարդկության սկզբունքներով»:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Անցյալ շաբաթ ՝ հունվարի 23-ին, Իսրայել կատարած այցի ընթացքում, Պուտինը հանդիպել էր Նաամույի մոր՝ Իսախարի հետ, ով նրան խնդրել էր ներել իր դստերը: Պուտինը խոստացել էր կնոջը, որ «ամեն ինչ լավ է լինելու»:
26-ամյա Իսախարը ձերբակալվել էր անցյալ տարվա ապրիլին «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում: Աղջկա ուղեբեռում հայտնաբերվել էր հաշիշ: Իսրայելցի կնոջը մեղադրանք էր առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության հոդվածներով։ 2019-ի հոկտեմբերին Խիմկիի դատարանը Իսախարին մեղավոր էր ճանաչել և նրան դատապարտել 7,5 տարվա ազատազրկման: