Քրեական

ՔԿԾ պետ․ «Աղավնիների, դռոնների միջոցով փորձ է արվել թմրամիջոցներ հասցնել դատապարտյալներին»

12 քրեակատարողական հիմնարկներից երկուսում մեր օպերատիվ և անվտանգության  ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում և մեկի դեպքում նաև  ԱԱԾ-ի հետ համագործակցված միջոցառումների արդյունքում բռնվել են քրեակատարողական հիմնարկների երկու աշխատակիցներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

Արմավիր քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի աշխատակիցը «Լիրիկա» տեսակի 19 դեղահաբ, 4 գրամ «Սուբուտեքսի» փշրանք, մոտ 200 գրամ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց է տարել քրեակատարողական հիմնարկ: ԱԱԾ բացահայտած մյուս դեպքը վերաբերում է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին: Այստեղ էլ անվտանգության ապահովման աշխատակիցը փորձել է «Սուբուտեքս» տեսակի երկու հոգեմետ դեղահաբ մտցնել կալանավայր և տեղում բռնվել է:

Գոյունյանը հայտնեց, որ արգելված իրերի ներթափանցման զավեշտալի դեպքեր են արձանագրվել: Աղավնիների, դռոնների միջոցով է փորձ արվել թմրամիջոցներ հասցնել դատապարտյալներին:

Քրեակատարողական ծառայության պետի ասուլիսը

Քրեակատարողական ծառայության պետի ասուլիսը

Опубліковано Ազատություն ռադիոկայան Четвер, 19 грудня 2019 р.

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը հայտնեց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին այսպես կոչված՝ ծառայությունների համար գումարի դրույքաչափեր են որոշվել և գանձվել: Օրինակ` կարճատև տեսակցությունը երկարաձգելու համար վերցրել են 100 դոլար, երկարատև տեսակցությունը երկարաձգելու համար` 300 մարմնավաճառներ ներս մտցնելու համար 300 դոլար են վերցրել, իսկ ունևոր բանտարկյալներից մինչև 1000 դոլար: 

ԱԱԾ-ն հայտնում է Ծառուկյանին առնչվող ևս մեկ քրեական գործ հարուցելու մասին

enzuza

Ձայնը 10,000 դրա՞մ․ հրապարակվել է ԲՀԿ ընտրական տարածքի փաստաթղթերից մեկը

enzuza

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավիրել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է

enzuza